10:07 | 08.02.12 | Նորություններ | 2283
Երեւան/Մեդիամաքս/. Google ընկերությունը բետա-փորձարկման ռեժիմում գործարկել է Chrome բրաուզերի շարժական տարբերակը Android 4.0-ի հիման վրա աշխատող սմարթֆոնների եւ պլանշետների համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Google-ի կորպորատիվ բլոգը:
Բրաուզերը հնարավոր է ներբեռնել Google Android Market-ից:
Ինչպես եւ հիմնական տարբերակի դեպքում, Chrome-ի շարժական տարբերակը ապահովում է հարմարավետ գրանցում եւ սինխրոնիզացիա, ինչը բրաուզերի անհատականացման հնարավորություն է տալիս: Google-ը բջջային սարքերի տերերին առաջարկում է նաեւ հարմարեցնել գաղտնիության կարգավորումները: