17:18 | 06.02.12 | Նորություններ | 4685

Orange Հիմնադրամի աջակցությամբ Վազաշենի համայնքային կենտրոնը համալրվեց մարզական գույքով

Երեւան/Մեդիամաքս/. Տավուշի մարզի Վազաշեն գյուղում բացվել է համայնքային կենտրոն, որի կահավորումը, մարզական գույքի ձեռքբերումն ու գրադարանի ստեղծումն իրականացվել են Orange Հիմնադրամի եւ «Շեն» բարեգործական կազմակերպության աջակցությամբ:

«Յուրաքանչյուր փոքր կամ մեծ գյուղի հասարակական բնականոն կյանքի համար կենսական կարեւորություն ունի համայնքային կենտրոնը: Այսուհետ Վազաշենի բնակիչները կունենան հարմարավետ վայր, որտեղ կհավաքվեն մտքեր փոխանակելու կամ ժամանցի համար, իսկ երեխաները կկարողանան մասնակցել սպորտային կամ պարային խմբակների: Հրաշալի գիտակցում ենք, թե ինչպիսի կարեւորություն ունի այս վայրը Վազաշենի համար, որը գտնվում է սահմանից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա», - ասել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան:
   
Վազաշենի համայնքային կենտրոնի կահավորման եւ սպորտային գույքի ձեռքբերման համար Orange Հիմնադրամը տրամադրել է 3,390,000 դրամ: