09:43 | 06.02.12 | Նորություններ | 2638

Երեւանում կնշվի ապահով համացանցի միջազգային օրը

Երեւան/Մեդիամաքս/. Փետրվարի 7-ին, Ապահով համացանցի միջազգային օրվա առթիվ, Վորլդ Վիժն Հայաստանը եւ Մայքրոսոֆթ ընկերությունը  կանցկացնեն համատեղ միջոցառում` «Բացահայտիր վիրտուալ աշխարհը.... ապահով» խորագրով:

Փետրվարի 7-ին Վորլդ Վիժն Հայաստանի, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, Մայքրոսոֆթ Ար ԷՅ կազմակերպությունը եւ Հայ Օգնության Ֆոնդի «Երեխաների Աջակցության Կենտրոն» հիմնադրամի միջեւ կստորագրվի հուշագիր: Դրա նպատակն է բարձրացնել համացանցի եւ բջջային հեռախոսների անվտանգ օգտագործման վերաբերյալ իրազեկվածության մակարդակը:

Միջոցառման ընթացքում կներկայացվի «Պահպանենք երեխաների առցանց անվտանգությունը» ծրագրի միջոցով ստեղծված «Անվտանգ Համացանց» կայքը: