09:31 | 20.01.12 | Նորություններ | 1965

    Իրանը հերքել է իր մասնակցությունն ադրբեջանական կայքերի դեմ իրականացրած հաքերական գրոհներին

    Երեւան/Մեդիամաքս/. Իրանը ոչ մի կապ  չունի Ադրբեջանի պետական եւ հասարակական կառույցների կայքերի դեմ իրականացված հաքերական գրոհի հետ, «Տրենդ»-ին ասել է Բաքվում Իրանի դեսպանատան մամուլի ծառայության ղեկավար Աբաս Իսկենդերին:

    Նրա խոսքերով, նման մեղադրանքները վնասում են երկկողմ հարաբերություններին:

    Հունվարի 16-ին Ադրբեջանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության եւ Ադրբեջանի պետական պաշտպանության հատուկ ծառայությունների սերվերներում տեղակայված տարբեր հաստատությունների, հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների կայքերը ենթարկվել են հաքերական գրոհի: