15:17 | 18.01.12 | Նորություններ | 807

Աշակերտները հնարավորություն կունենան ներբեռնել դասագրքերը կայքից

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը մտադիր է ստեղծել համապատասխան կայք, որտեղ կտեղադրվեն դասագրքերի էլեկտրոնային տարբերակները:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով, աշակերտներին հասանելի կլինեն ցանկացած դասարանի բոլոր դասագրքերը:
 
Խոսելով բուհերի ընդունելիության քննությունների մասին` նախարարն ասել է, որ այս տարի մաթեմատիկա եւ հայոց լեզու առարկանների քննությունները կանցկացվեն շտեմարանային եղանակով:
 
“Դա թույլ կտա նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, դժգոհությունները թեստային համակարգից եւ մատչելի դարձնել քննություններին պատրաստման գործընթացը”,- ասել է նախարարը:

2013 թ-ին շտեմարանային եղանակով կանցկացվեն բոլոր առարկաների ընդունելիության քննությունները: