12:56 | 22.12.11 | Նորություններ | 3259

Օրանժը առաջարկում է շահել iPhone 4 եւ Peugeot 206

Երեւան/Մեդիամաքս/. Այսօրվանից մինչեւ հունվարի 10-ը Orange Խոսենք ծառայության բաժանորդները, ամեն անգամ լիցքավորելով հաշիվը 500 եւ ավելի դրամով, ձեռք կբերեն հնարավորություն ստանալու ամանորյա նվեր` iPhone 4:

iPhone 4 կստանա յուրաքանչյուր 25 000-րդ լիցքավորողը: Ավելին, նվեր ստացողներից նա, ում կատարած լիցքավորումների ընդհանուր գումարը կլինի ամենամեծը, կստանա ամանորյա լավագույն նվերը` Peugeot 206 Sedan ավտոմեքենա:

Բոլոր հաղթող բաժանորդները հունվարի 13-ին կհրավիրվեն Շանթ հեռուստաընկերություն` մասնակցելու ամանորյա միջոցառման, որտեղ էլ կգտնեն իրենց նվեր iPhone 4-ը, իսկ նրանցից ամենահաջողակը` նաեւ ավտոմեքենան:

Orange 2012 անակնկալի բոլոր մանրամասներին կարելի է ծանոթանալ http://orangearmenia.am/promos/orange2012-new-year-surprise/new-year հղումով: