Երեւան/Մեդիամաքս/. Mozilla Foundation ընկերությունը չկարողացավ իրականացնել իր խոստումը` մինչեւ 2011-ի վերջ սմարթֆոնների համար սեփական օպերացիոն համակարգ թողարկելու վերաբերյալ, այսօր գրում է ՌԲԿ Daily-ն:
Օպերացիոն համակարգը հասանելի կլինի միայն հաջորդ տարվա գարնանը, եւ փորձագետները կարծում են, որ առանց սեփական ՕՀ-ի Mozilla-ի ապրանքներին դժվար կլինի մրցել Android-ի հետ: