16:54 | 20.12.11 | Նորություններ | 2838

ԱրմենՏել-ն իջեցրել է ինտերնետի գները

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է Hi-Line ծառայության նոր Like սակագնային փաթեթների գործարկման մասին: Hi-Line սակագնային փաթեթի «Like 1024», «Like 2048» եւ «Like 3072» ամսավճարը կազմում է, համապատասխանաբար, 4500, 6000 եւ 8000 դրամ:

Առաջարկից կարող են օգտվել ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդները, հայտնել են ընկերությունում:

Ակցիայի շրջանակում նոր բաժանորդները կարող են միանալ Like սակագնային փաթեթին` ստանալով անվճար ADSL-մոդեմ եւ չվճարելով առաջին ամսվա բաժանորդավճարը: Hi-Line ծառայության գործող բաժանորդները, որոնց պայմանագիրը ժամկետը լրացել է, կարող են միանալ Like սակագնային փաթեթներից ցանկացածին: Ծառայության գործող բաժանորդները, որոնց պայմանգրի ժամկետը չի լրացել, վերակնքելով պայմանգիրը՝ կարող են միանալ ավելի բարձր արագությամբ Like սակագնային փաթեթին: Այն բաժանորդները, որոնք օգտվում են 3ՄԲ/վ թողունակությամբ փաթեթից, կարող են անցնել «Like 3072» փաթեթին:

Անցումը նոր Like սակագնային փաթեթներին չի գործում «Մեգա Ամառ», «Մեգա Աշուն» եւ «Անցկացրու ձմեռն Ինտերնետում»  ակցիաների շրջանակներում միացած բաժանորդների համար: