11:49 | 20.12.11 | Նորություններ | 3052
Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ի (ապրանքանիշը` Beeline) և «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի համագործակցության շրջանակում Վանաձորի Տիգրան Չուխաջյանի անվ. արվեստի դպրոցում կազմակերպվեցին համերգ ու վարպետության դաս: Դպրոցի սաների համար վարպետության դասն անցկացրեցին Ա.Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտները:
«Հայաստանի մարզերում Ա.Խաչատրյանի անվան եռյակի աշխարհահռչակ երաժիշտների կողմից անցկացվող վարպետության բաց դասերը թույլ կտան երիտասարդ երաժիշտներին պահպանել և բազմապատկել հայկական կատարողական արվեստի ավանդույթները մեկ սերունդ առաջ», - նշել է ԱրմենՏել-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
«Այսօրվա վարպետության դասը` «ԱրմենՏել» ընկերության հետ մեր համագործակցության շրջանակում առաջին նախագիծը չէ: Մասնավորապես, Վանաձորում արդեն գործում է թավջութակի դասարան: Երևանում իրականացվել է «Երաժշտական անակնկալների սրահ» նախագիծը, որի մասնակից աշակերտներին և ուսանողներին ցուցաբերվում է ոչ միայն մասնագիտական, այլ նաև ֆինանսական աջակցություն», - ասել է «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Շահգալդյանը: