13:06 | 09.12.11 | Նորություններ | 2663

    Orange-ը առաջարկում է նոր ծառայություն սմարթֆոններ օգտագործողների համար

    Երեւան/Մեդիամաքս/. Այսուհետ Orange-ի սմարթֆոնների օգտագործողները կարող են իրենց սմարթֆոնի հետ կապված տեխնիկական աջակցություն ստանալ նոր հեռախոսային ծառայության միջոցով: 

    Ծառայությունից օգտվելու համար պետք է Orange հեռախոսահամարից հավաքել 500: 

    Տեխնիկական անձնակազմը պատրաստ է օգնել զանգահարողներին կատարել ցանցի տվյալների, էլ. փոստի, ստեղնաշարի, լեզվի, ժամի և օրվա կարգավորումները սմարթֆոնում, ինչպես նաև ցուցաբերել այլ աջակցություն:

    Ծառայությունը վճարովի է. մեկ րոպեի արժեքն է 150 դրամ, իսկ գանձումը կատարվում է ըստ վայրկյանների: