17:31 | 08.12.11 | Նորություններ | 2978

ԱրմենՏել-ը իջեցրել է մեծածախ ինտերնետի սակագները

Երեւան/Մեդիամաքս/.ԱրմենՏել-ը (ապրանքանիշը` Beeline) իջեցրել է մեծածախ ինտերնետի սակագները:

Միջազգային TCP/IP տրաֆիկի տարանցիկ  ծառայության նոր սակագներից կարող են օգտվել տվյալների փոխանցման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման արտոնագիր ունեցող իրավաբանական անձինք:

Անժամկետ պայմանագիր կնքելու դեպքում մեկ մեգաբիթ երաշխավորված սիմետրիկ ինտերնետի ամսավճարը կազմում է 34.800 դրամ, նախկին 90.000 դրամի փոխարեն:

10 Մբ/վ-ից բարձր թողունակությամբ կապուղի գնելու դեպքում 1 Մբ/վ արժեքը կկազմի 30.000 դրամ: 100 Մբ/վ-ից բարձր թողունակությամբ կապուղի ձեռք բերելու դեպքում մեկ մեգաբիթի արժեքը կկազմի 27.600դրամ: Գները ներկայացված են ԱԱՀ ներառյալ:

«Հանդիսանալով Հայաստանի կապի միասնական օպերատոր և շուկայի խոշոր խաղացող, մեր ընկերությունը գիտակցում է իր պատասխանատվությունն երկրի կապի ոլորտի զարգացման գործընթացում:  Համընթաց շարժվելով շուկայի զարգացմանը, մենք պատրաստ ենք առաջարկել տեղական մատակարարներին նոր բարձր մրցակցային սակագներ միջազգային TCP/IP տրաֆիկի տարանցիկ  ծառայությանների համար», - ասել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: