10:56 | 05.12.11 | Նորություններ | 757

Հայտնի են ArmNet Awards 2011-ի հաղթողները

Երեւան/Մեդիամաքս/. Դեկտեմբերի 3-ին կայացել է Armnet Awards 2011 պաշտոնական մրցանակաբաշխությունը:

Հաղթողները հայտարարվել են 9 անվանակարգերում`

«Դիզայն եւ հարմարավետություն»` www.armenianmonuments.org,
«Նորարարություն»` www.annoisy.org,
«Տարվա առաջընթաց»` www.parliamentmonitoring.am,
«Տեխնիկական կատարում»` www.yerevanguide.am,
«Բովանդակություն»` www.genocide-museum.am,
«Լավագույն շարժական տարբերակ» (Orange Armenia-ի հատուկ մրցանակը)` m.lragir.am;
«Ժյուրիի հատուկ մրցանակ»` www.granish.org եւ www.publicdata.am
«Ժողովրդի ընտրություն»` www.newsinfo.am;

Մրցույթի գլխավոր մրցանակին արժանացել է www.parliamentmonitoring.am կայքը:

ArmNet Awards 2011 մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր SPMS, Orange Armenia ընկերությունների եւ \"Ինտերնետ հանրություն\" ՀԿ-ի կողմից: