16:48 | 02.12.11 | Նորություններ | 2259

Chrome-ը հանրաճանաչությամբ առաջին անգամ գերազանցել է Firefox-ին

Երեւան/Մեդիամաքս/. StatCounter վերլուծաբանական ընկերության տվյալներով, անցյալ ամիս Google Chrome-ն առաջին անգամ առաջ է ընկել Mozilla Firefox-ից` զբաղեցնելով համաշխարհային բրաուզերների շուկայում երկրորդ տեղը Microsoft Internet Explorer-ից հետո:

StatCounter-ի զեկույցի համաձայն, Chrome-ի մասնաբաժինը բրաուզերների համաշխարհային շուկայում կազմում է 25,69%, Firefox-ինը` 25,23%, իսկ Internet Explorer-ինը` 40,63%:

Իսկ ահա Net Applications հետազոտական ընկերության տվյալներով, գլոբալ շուկայում երկրորդ տեղը զբաղեցնելու համար Chrome բրաուզերին դեռեւս շատ ժամանակ կպահանջվի:  Այդ ընկերության տվյալներով, Chrome-ը ներկայումս բրաուզերների գլոբալ շուկայի 18,18% ունի, Firefox –ը` 22,14%, իսկ Internet Explorer –ը` 52,64%: