15:10 | 01.12.11 | Նորություններ | 2834
Երեւան/Մեդիամաքս/. Ucom ընկերությունն այսօր հայտարարել է ձմեռային ամիսներին ինտերնետի նվազագույն արագությունը մինչեւ 8 Մբիթ/վ բարձրացնելու մասին:
«Այժմ տրամադրվող ինտերնետ հասանելության մինիմալ արագությունը ֆիզիկական անձանց համար դառնում է 8Մբ/վ, որի արժեքն է 8000 դրամ: Ինտերնատային մյուս փաթեթների արագությունները դարձել են 12Մբ/վ` 12000 դրամով եւ 15Մբ/վ` 15000 դրամով»,- հայտնել են ընկերությունում:
Բարձրացվել են նաեւ «Երեքը մեկում» փաթեթներում ներառված ինտերնետի արագությունները, եւ այժմ «Կլասիկ», «Ռոք» եւ «Ջազ» փաթեթներում գործում է, համապատասխանաբար, 15 Մբ/վ, 18 Մբ/վ եւ 24 Մբ/վ արագությամբ ինտերնետ:
Նոր բաժանորդները առանց երկարաժամկետ պայմանագիր կնքելու կստանան արդեն ավելի արագ ինտերնետ` նախկին սակագներով, իսկ հին բաժանորդների ինտերնետ արագությունները կբարձրանան ավտոմատ կերպով` սկսած դեկտեմբերի 1-ից: