17:35 | 14.11.11 | Նորություններ | 3054

III եռամսյակում ԱրմենՏել-ի հասույթը կազմել է շուրջ $51 մլն

Երեւան/Մեդիամաքս/. 2011-ի III  եռամսյակում ԱրմենՏել-ի (Beeline ապրանքանիշ) գործառնական հասույթը 2010-ի նույն  ժամանակահատվածի համեմատ ավելացել է 5%-ով եւ կազմել 18 մլրդ 664 մլն դրամ ($51 մլն):

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը` վկայակոչելով “Վիմպելկոմ ՍՊԸ”-ի գործառնական եւ ֆինանսական արդյունքները` 2011-ի III եռամսյակում ԱրմենՏել-ի բջջային բիզնեսի հասույթը 2010-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.76%-ով եւ կազմել $22 մլն, իսկ ֆիքսված հեռախոսակապի հասույթը` 3.58%-ով եւ կազմել $29 մլն:

ԱրմենՏել-ի բջջային հատվածում բաժանորդային պայմանագրերի քանակը 2010-ի III եռամսյակի համեմատ ավելացել է 31%-ով ` 2011-ի սեպտեմբերի 31-ի դրությամբ կազմելով 761 հազ., իսկ լայնաշերտ ինտերնետի բաժանորդների քանակը հաշվետու ժամանակահատվածում գրեթե կրկնապատկվել է` կազմելով 115 հազ.:

Հայաստանում բջջային կապի բաժանորդներից ստացվող Beeline-ի միջին ամսական եկամուտը 2011-ի III եռամսյակում կազմել է 3281 դրամ` 2010-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 21%-ով:

MOU ցուցանիշը (ամսական մեկ բաժանորդի կողմից օգտագործվող րոպեները) ցուցանիշը III եռամսյակում կրճատվել է 8% եւ կազմել է 264 րոպե: