14:41 | 11.11.11 | Նորություններ | 2950

Մինչեւ հունվարի 31-ը ակտիվացնելով ինտերնետ-փաթեթը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները անվճար խոսելաժամանակ կստանան

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարել է, որ մինչեւ 2012թ. հունվարի 31-ը ակտիվացնելով inet 100, inet 200 կամ inet 1000 ինտերնետ-փաթեթները, ընկերության կանխավճարային բաժանորդները կստանան նաեւ անվճար ներցանցային խոսելաժամանակ` կախված փաթեթի չափից (100, 150 եւ 200 րոպե համապատասխանաբար):

Անվճար խոսելաժամանակը հնարավոր չէ օգտագործել պրեմիում/կարճ համարներով զանգահարելիս, նշել են ընկերության մամուլի ծառայությունում:

Ինտերնետ-փաթեթը կարելի է ակտիվացնել՝ ուղարկելով *477* փաթեթի չափը # հրահանգը: Իսկ չօգտագործած ՄԲ-երն ու խոսելաժամանակը, ինչպես նաեւ փաթեթի վավերականության ժամկետը ճշտելու համար անհրաժեշտ է ուղարկել *477# հրահանգը: