11:12 | 11.11.11 | Նորություններ | 3776

Թարմացվել է iTetr Armenian Keyboard հավելվածը

Երեւան/Մեդիամաքս/. FunCraft ընկերությունն այսօր տեղեկացրել է iTetr Armenian Keyboard հավելվածի թարմացման մասին:

Հավելվածի նախորդ թողարկումները գնողները կարող են անվճար այն թարմացնել AppStore-ում:

iTetr 1.7-ը թույլ է տալիս iPhone, iPad եւ iPod Touch սարքերի վրա օգտագործել հայերեն ստեղնաշար: Նոր թողարկումը անդրադարձել է օգտատերերի առաջարկների մեծ մասին, ինչպես նաեւ թույլ է տալիս հավաքած տեքստը անմիջապես տեղադրել Facebook սոցիալական ցանցում:

Ամերիկյան FunCraft ընկերությունը աշխատում է նաեւ նոր  հայալեզու նախագծի վրա, որը շուկայում կհայտնվի 2012 առաջին եռամսյակում: