10:43 | 09.11.11 | Նորություններ | 19452

Telcell-ը սկսել է վճարումներ ընդունել Ղարաբաղ Տելեկոմ-ի օգտին

Երեւան/Մեդիամաքս/. Telcell վճարային համակարգը եւ «Ղարաբա Տելեկոմ» ՓԲԸ հայտարարել են ինքնասպասարկման տերմինալների միջոցով հաշիվների վերալիցքավորման ծառայության մեկնարկի մասին:

Այսուհետ Ղարաբաղ Տելեկոմի բջջային, քաղաքային եւ անլար ֆիքսված հեռախոսակապի բաժանորդները հնարավորություն ունեն վճարել մատուցված ծառայությունների դիմաց ԼՂՀ-ում եւ Հայաստանում տեղադրված շուրջ 350 տերմինալների միջոցով:

Ծառայությունը հասանելի է շուրջօրյա: Գործարքի ավարտից հետո վճարողը ստանում է իր բջջային համարին SMS-ծանուցում` վճարման վավերապայմաններով: Օպերատորի կոճակը տեղադրված է «Բջջային կապ» եւ «Կոմունալ վճարումներ» բաժիններում:

Telcell-ի գործադիր տնօրեն Արամ Ազատյանի խոսքերով, ծառայության հարմարությունը առաջին հերթին կզգան Ղարաբաղ Տելեկոմի այն բաժանորդները, որոնք գտնվում են Հայաստանում: