16:26 | 07.11.11 | Նորություններ | 3079
Երեւան/Մեդիամաքս/. Մինչև տարեվերջ ԱրմենՏել-ը կավարտի Ալավերդի եւ Մասիս քաղաքների ֆիքսված հեռախոսակապի բաժանորդների թվային հեռախոսակայանին միացնելու աշխատանքները, ինչը թույլ կտա այդ քաղաքներում մատուցել թվային ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի ծառայություններ:
«Մինչև տարեվերջ Հայաստանի կապի միասնական օպերատորը Մասիս քաղաքի ամբողջական թվայնացմանը զուգահեռ Ալավերդու բնակիչներին կառաջարկի նաև ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի ծառայությունների նոր որակ», - նշել է ընկերության տնօրեն Իգոր Կլիմկոն:
Թվային կայաններին միացված է ԱրմենՏել-ի ֆիքսված կապի բաժանորդների 82%-ը, իսկ բաժանորդային ցանցի մալուխների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13000 կմ: