12:52 | 05.11.11 | Նորություններ | 2578
Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան այսօր ասել է, որ “մեր ցանցը տեխնիկապես միանգամայն համատեղելի է 4G-ի հետ”:
Պատասխանելով Facebook-ի Orange Armenia-ի էջի այցելուների հարցերին, Բրունո Դյութուան ասել է, որ “դեռեւս մեկ տարի առաջ մեր ընկերությունը կազմակերպել էր 4G տեխնոլոգիաների հանրային ցուցադրություն եւ փորձարկում, եւ այդ օրերին ցանկացած այցելու կարող էր գալ եւ անձամբ փորձել այդ տեխնոլոգիաները”:
«Մեր ցանցը տեխնիկապես միանգամայն համատեղելի է 4G-ի հետ: Սակայն ներկայումս 4G տեխնոլոգիաները դեռեւս բազմաթիվ երկրներում փորձաշրջան են անցնում եւ դեռեւս հասուն չեն զանգվածային շուկային առաջարկելու համար: Մենք ներկայումս շեշտը դնում ենք 3G+ տեխնոլոգիաների կատարելագործման վրա, որոնք արդեն ապացուցել են իրենց հասունությունն ու արդյունավետությունը եւ որոնք դեռեւս զարգացման մեծ ներուժ ունեն», - ասել է Բրունո Դյութուան: