11:55 | 05.11.11 | Նորություններ | 1711

Orange-ն ունի 600,000 ակտիվ բաժանորդ

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր լրացել է Հայաստանում Orange-ի ծառայությունների մեկնարկի երկրորդ տարին:

Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան ընկերության Facebook-ի էջում այսօր գրել է, որ Orange-ն այսօր ունի 600,000 ակտիվ բաժանորդ, որոնցից 70,000-ը լայնաշերտ շարժական ինտերնետի բաժանորդներ են:

«Շնորհակալություն եմ հայտնում անձամբ իմ ու ամբողջ Orange թիմի անունից մեզ վստահելու համար», - նշել է Բրունո Դյութուան: