«ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում (արխիվային լուսանկար)
12:53 | 27.10.11 | Նորություններ | 1841
Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 28-30-ը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) Ստեփանակերտում կանցկացնի «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը` նվիրված Արցախի տեխնոլոգիական զարգացման խնդիրներին:
Ֆորումի օրակարգային հարցերից են` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթության եւ աշխատուժի զարգացման խնդիրները, ԼՂՀ Տեխնոլոգիական ձեռներեցության ենթակառուցվածքների զարգացման խնդիրները, տեխնոլոգիական լուծումները ԼՂՀ արդյունաբերության համար, ԼՂՀ տեխնոլոգիական զարգացման ներկան ու հեռանկարները:
Միջոցառման բացումը կիրականացնի ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը: Ֆորումին կմասնակցեն ՏՀՏ ոլորտի հայաստանյան ընկերությունների, պետական, հասարակական, միջազգային կազմակերպությունների շուրջ 60 ներկայացուցիչներ։
Միջոցառման աջակիցներն են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը եւ ԼՂՀ Տնտեսական զարգացման նախարարությունը: