10:28 | 26.10.11 | Նորություններ | 2100

2012 թ.-ին Արեւմտյան Եվրոպայում վաճառված սմարթֆոնների 12%-ի վրա կտեղադրվի Windows Phone

Երեւան/Մեդիամաքս/. Microsoft-ի Windows Phone օպերացիոն համակարգը 2012 թ. կտեղադրվի Արեւմտյան Եվրոպայում վաճառված սմարթֆոնների 12%-ի վրա, հաղորդում է Bloomberg-ը` հղում անելով Strategy Analytics-ին:

Կանխատեսման համաձայն, հաջորդ տարի Արեւմտյան Եվրոպայում սմարթֆոնների վաճառքը կավելանա` հասնելով 117 մլն-ի 2011 թ. 105 մլն-ի փոխարեն: 

Ինտերֆաքս-ը հաղորդում է, որ Windows Phone-ը կդառնա ամենաարագ աճող պլատֆորմը 2012-ին, իսկ նրա մասնաբաժինը Արեւմտյան Եվրոպայի սմարթֆոնների շուկայում կկրկնապատկվի այնպիսի արտադրողների հաշվին, ինչպիսիք են Nokia-ն, Samsung-ը եւ HTC-ն: