10:22 | 26.10.11 | Նորություններ | 1898

Yandex-ը դաշինք է կազմել Samsung-ի հետ

Երեւան/Մեդիամաքս/. Yandex ընկերությունը հայտարարել է Samsung ընկերության հետ գործընկերային համաձայնագիր ստորագրելու մասին: 

Ինչպես գրում է РБК Daily-ն, այսուհետ կորեական ընկերության բոլոր սմարթֆոնները, որոնք կվաճառվեն ԱՊՀ երկրներում եւ կաշխատեն Bada Wave 3  օպերացիոն համակարգով, կօգտագործեն Yandex-ի որոնումը:

Սա ռուսական որոնողական համակարգի առաջին նման պայմանագիրն է սմարթֆոնի արտադրողի հետ. հիմնականում iOS, Android и BlackBerry օպերացիոն համակարգով գործող սմարթֆոններն օգտագործում են Google: 

Այս պայմանագրի ստորագրմամբ Yandex-ը երաշխավորված կստանա Ռուսաստանի շարժական որոնման շուկայի 16 %-ը. Samsung-ին պատկանում սմարթֆոնների շուկայի հենց 16%-ը:

“Մենք բաց ենք նաեւ այլ արտադրողների հետ համագործակցության համար”,- հայտնել են Yandex-ի մամուլի ծառայությունում: