12:03 | 21.10.11 | Նորություններ | exclusive 4745

Վաղը կկայանա Yerevan Web Meetings 2011 նախագծի երկրորդ վարպետության երկրորդ դասը

Երեւան: Մեդիամաքս: Վաղը կկայանա երկրորդ վարպետության դասը Մեդիամաքս-ի Yerevan Web Meetings 2011 նախագծի շրջանակներում:

Yerevan Web Meetings 2011 նախագծի նպատակն է Հայաստանում ներկայացնել ցանցային բովանդակության ստեղծման եւ առաջխաղացման լավագույն արտասահմանյան փորձը: Նախագիծը Մեդիամաքսն իրագործում է Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությամբ:

Վաղը կայանալիք վարպետության դասը կվարի ivi.ru նախագծի հիմնադիր ու բաժնետեր Աննա Զնամենսկայան: Դասի առաջին մասում Աննա Զնամենսկայան կխոսի օնլայն վիդեոյի զարգացման միտումների եւ հեռանկարների մասին: Վարպետության դասի երկրորդ մասը նվիրված է լինելու ինտերնետային նախագծերի առեւտրայնացմանը (մոնետիզացիային):

Աննա Զնամենսկայան 2004թ. եղել է «Մենեջերների E-xecutive ընկերակցություն» ՓԲԸ կոմերցիոն տնօրեն, 2004-2007թթ. գլխավորել է B2B Media ընկերությունը: 2007-2009թթ. եղել է Rambler Media ընկերության կոմերցիոն տնօրեն: 2009թ. գլխավորել է Digital Access ընկերությունը:

Բոլոր ցանկացողները կարող են հոկտեմբերի 22-ին, ժամը 14:00-ին մուտք գործել www.Itel.am կայք ու դիտել վարպետության դասի օնլայն հեռարձակումը (live streaming):