15:41 | 20.10.11 | Նորություններ | 3963

    Orange-ը մտադիր է մինչեւ տարեվերջ Հայաստանում ներկայացնել iPhone 4s-ը

    Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia-ի վաճառքի տնօրեն Արսեն Հովհաննիսյանն ասել է այսօր, որ Orange-ը նախատեսում է ներկայացնել iPhone 4s-ը մինչեւ տարեվերջ: 

    “Մենք պայքարում ենք, որպեսզի մինչեւ տարեվերջ պաշտոնապես ներկայացնենք iPhone 4s-ը Հայաստանում”,- նշել է նա:

    Նրա խոսքով, նոր iPhone-ի գինը համադրելի է լինելու Apple-ի արտադրանքի ներկայիս արժեքի հետ: