15:37 | 20.10.11 | Նորություններ | 3278
Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia-ն այսօր գաղտնազերծել է Orange Դելֆին, Orange Պանտերա եւ Orange Թիթեռ ամսական բաժանորդագրությունները:
“Այսօր մեզ համար շատ կարեւոր օր է, քանի որ մեր առաջարկը նորություն է Հայաստանի եւ ԱՊՀ երկրների համար: Սա սեգմենտային առաջարկ է, որն ավելի շատ ուղղված է հետվճարային բաժանորդներին: Այս առաջարկները վերափոխելու են ձայնային ծառայությունների հայաստանյան շուկան, որը կինտեգրվի եվրոպական նորագույն միտումներին եւ կզարգանա դրանց համընթաց”,- ասել է Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Orange-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանն իր հերթին նշել է, որ “սա ընտրության առաջարկ է, որտեղ յուրաքանչյուրը կգտնի իրենը` ավելի շատ ձայնային հաղորդակցում, ինտերնետ, կամ ավելի շատ շփում առանց տարբերակման”:
Orange Դելֆինը նրանց համար է, ովքեր սիրում են շատ խոսել, Orange Պանտերան բջջային ինտերնետի սիրահարների համար է, իսկ Orange Թիթեռը` նրանց համար, ովքեր չեն ցանկանում նախապես ընտրել հեռահաղորդակցվելու իրենց եղանակը եւ ցանկանում են ազատ լինել` օգտագործելու ամսական վճարը:
Միեւնույն ժամանակ, միանալով Orange-ի Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ ամսական բաժանորդագրություններից մեկին 12 կամ 24 ամսով, կարելի է լավագույն գնով` ընդհուպ մինչեւ 1 դրամ, ձեռք բերել Nokia, Samsung, HTC, Alcatel կամ iPhone 4 հեռախոսներ: