11:20 | 13.10.11 | Նորություններ | 2222

Apple iOS 5-ը եւ OS X 10.7.2-ը հասանելի են ներբեռնման համար

Երեւան/Մեդիամաքս/. Apple-ը հայտարարել է iOS 5 օպերացիոն համակարգի թողարկման մասին: Նոր բջջային օպերացիոն համակարգը, որը iPhone-ը, iPad-ը եւ iPod Touch-ը կառավարելու հնարավորություն է տալիս, նախքան մատչելի դառնալը փորձարկվել է 7 բետա-տարբերակներում:

iOS 5-ը ունի շուրջ 200 նոր գործառույթներ, գրում է 3dnews.ru-ն:

Կարեւոր նորամուծություններից է ծանուցման համակարգի փոփոխությունը, նոր Newsstand գործառույթը , Twitter սոցիալական ցանցի հետ  ինտեգրումը, ինչպես նաեւ Safari բրաուզերի թարմացումը:

iOS 5-ի հետ միասին ընկերությունը թողարկել է մի շարք հավելումներ, այդ թվում` Airport device-ը, Find your friends-ը, iCloud-ը:

iOS 5-ը կարելի է ներբեռնել այստեղ`



      iPhone 3GS

      iPhone 4 GSM

●     iPhone 4 CDMA

     iPad

     iPad 2 (3G տարբերակներ: iPad 2,2  եւ iPad 2,3)

     iPod touch  3-е поколение

      iPod touch 4-е поколение

     Apple TV 2-е поколение (4.4)



Ընկերությունը հայտնել է նաեւ OS X 10.7.2 օպերացիոն համակարգի ներբեռնումը հասանելի դարձնելու մասին, որը պաշտոնապես iCloud-ը նախատեսել է Mac համակարգիչների համար: