17:24 | 12.10.11 | Նորություններ | 2850

Orange-ի կողմից միջազգային կապուղու ձեռքբերման գաղափարը դեռեւս քննարկման առաջին փուլում է

Երեւան/Մեդիամաքս/. Orange-ի կողմից միջազգային կապուղու ձեռքբերման գաղափարը դեռեւս քննարկման առաջին փուլում է:

Այս մասին ասել է Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, ով «ԱրմԹեք Կոնգրես 2011» համաժողովում հանդես էր եկել «Համաշխարհային միտումները հեռահաղորդակցության ոլորտում» զեկույցով:

Բրունո Դյութուան տվյալներ էր ներկայացրել շարժական լայնաշերտ կապի օգտագործման շարունակական աճի մասին. 2011թ. առաջին կիսամյակում այդ ցուցանիշն աճել է 77 տոկոսով:

Ըստ համաշխարհային ցուցանիշների` յուրաքանչյուր հաճախորդի 3G մոդեմով իրականացված ներբեռնման/վերբեռնման միջին ամսական ծավալը կազմում է 2ԳԲ:

Հայաստանում Orange-ի ինտերնետ ծառայություններից օգտվողների պարագայում վերոհիշյալ ցուցանիշը 4 անգամ ավելի բարձր է. Ինտերնետ Հիմա ծառայության 67,000 բաժանորդներից յուրաքանչյուրն ամսական սպառում է միջինում 7-8ԳԲ: