10:57 | 27.09.11 | Նորություններ | 1856

Google+-ը iPhone-ի տերերին արտոնել է շփվել տեսաչաթում

Երեւան/Մեդիամաքս/. Google+ սոցիալական ցանցի iOS-ի հարթակի ֆիրմային հավելվածի ծրագրավորողները հայտարարել են iPhone սմարթֆոնների եւ iPod Touch փլեյերների համար նախատեսված ծրագրի նոր տարբերակի թողարկման մասին:

Նորացված տարբերակում կհայտնվի Google+-ի բաղադրիչ հանդիսացող Hangouts տեսաչաթի հավելումը, որի օգնությամբ iPhone-ի եւ iPod Touch-ի տերերը կկարողանան շփվել տեսակցական ռեժիմում:

iPhone-ի համար նախատեսված Google+ հավելվածի նոր տարբերակը արդեն հասանելի է  iTunes Store հավելումների ցուցակում: