10:49 | 27.09.11 | Նորություններ | 2360

Amazon-ը վաղը կներկայացնի Kindle պլանշետը

Երեւան/Մեդիամաքս/. Amazon ընկերությունը լրագրողներին ուղարկել է սեպտեմբերի 28-ին Նյու-Յորքում կայանալիք մամուլի ասուլիսի հրավեր:

Միջոցառման թեման գաղտնի է պահվում, սակայն, ինչպես կարծում են վերլուծաբանները, այդ օրը Amazon-ը, ըստ ամենայնի, կներկայացնի երկար սպասված Kindle պլանշետը, գրում է Vesti.ru-ն:

Փորձագետների մեծ մասը համոզմունք է հայտնել, որ Amazon-ը Kindle պլանշետի համար կսահմանի բավականին մատչելի գին` ոչ ավել, քան 250 դոլար: Դա գրեթե կրկնակի էժան է, քան Apple iPad-ի ամենապարզ մոդելը: Նման ցածր գինը, վերլուծաբանների կարծիքով, պայմանավորված է նրանով, որ Amazon-ը շահույթ է ակնկալում ոչ թե պլանշետի վաճառքից, այլ  ծառայություններից, նախ եւ առաջ` տեսահոլովակների եւ երաժշտության հոսքի հաշվին: