14:47 | 26.09.11 | Նորություններ | 2094

Apple-ը նախատեսում է սկսել iPhone 5-ի վաճառքը հոկտեմբերին կեսին

Երեւան/Մեդիամաքս/.Չհաստատված տեղեկությունների համաձայն, Apple-ը նախատեսում է սկսել նոր iPhone 5 սմարթֆոնի վաճառքը 2011 թվականի հոկտեմբերի կեսին: 

AppleInsider կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, Apple ֆիրմային խանութների ցանցերի աշխատակիցներին պարտադրել են հոկտեմբերի առաջին կեսի ազատ օրերին աշխատանքի դուրս գալ, ինչից կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ում iPhone 5 սմարթֆոնների վաճառքը հենց այդ շրջանում է նախատեսված:

Հոկտեմբերի առաջին կեսին նախանշված է նաեւ iOS 5 օպերացիոն համակարգի գործարկումը, որը կարող են տեղադրել Apple բջջային սարքավորումների օգտագործողները: All Things Digital կայքի տվյալներով, Apple ընկերությունը պատրաստվում է ներկայացնել իր նոր ապրանքները, ինչպես նաեւ միլիոնավոր երկրպագուների կողմից երկար սպասված iPhone-ի հինգերորդ սերնդի սմարթֆոնը հոկտեմբերի 4-ին: Որպես կանոն, ԱՄՆ-ի տարածքում սարքավորումների պաշտոնական վաճառքները սկսվում են դրա շնորհանդեսից մի քանի շաբաթ անց, նշում է  Forbes.ru-ն: