Երեւան/Մեդիամաքս/.Motorola-ն նախատեսում է Xoom 2 (MZ617) պլանշետային համակարգիչ թողարկել, որը, ինչպես եւ նախորդը, 10,1-դյույմանոց կլինի եւ Android օպերացիոն համակարգ կունենա:
Պլանշետը կարող է աշխատել առանց լիցքավորման մինչեւ 11 ժամ, գրում է Mobiguru.ru-ն:
Բացի այդ, Motorola-ն կթողարկի Xoom 2 Media Edition մոդելը, որն ունի 8,2-դյույմանոց սենսորային դիսփլեյ եւ նախատեսված է ժամանցի համար:
Ներկառուցված սաբվուֆերով պլանշետը իր կոմպլեկտում ունի հեռակառավարման վահանակ եւ Android Honeycomb օպերացիոն համակարգ: