16:11 | 20.09.11 | Նորություններ | 2989

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է անկախության 20-ամյակին նվիրված միջազգային երաժշտական փառատոնին

Երեւան/Մեդիամաքս/.ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանդես եկել որպես Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր գործընկեր:

Փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 19-ին Երեւանում կայացել է Վալերի Գերգիևի ղեկավարած աշխարհահռչակ Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգը: