13:30 | 20.09.11 | Նորություններ | 3710

ԱրմենՏելն ավելացնում է Hi-Line ինտերնետի արագությունը եւ նվազեցնում գները

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (Beeline ապրանքանիշ) այսօր հայտարարել է Hi-Line ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթներում արագության ավելացման եւ գների նվազեցման մասին:

Hi-Line 128, Hi-Line 256, Hi-Line 512 и Hi-Line 1024 սակագնային փաթեթներում կապուղիների թողունակությունը կրկնապատկվել է, Hi-Line 2048 սակագնային փաթեթի բաժանորդների կապուղիների թողունակությունն ավելացվել է մինչեւ 3072 kbps, իսկ Hi-Line 3072 հաճախորդների համար ամսեկան բաժանորդային վարձը 15000 դրամից նվազել է մինչեւ 12000 դրամ, հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում:

«Համապետական տոնի նախաշեմին մենք հաճույքով նոր նվեր ենք մատուցում մեր բաժանորդներին ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում, եւ հույս ունենք, որ այն կբացի ինտերնետ ծառայությունների օգտագործման որակապես նոր փուլ»,- նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Արագության եւ տարիֆիկացման փոփոխությունը Hi-Line ծառայության անսահմանափակ սակագանային փաթեթների բոլոր բաժանորդների համար իրականացվում է ավտոմատ կերպով. պայմանագիրը վերակնքելու անհրաժեշտություն չկա: