17:53 | 17.09.11 | Նորություններ | 1827

ԱրմենՏելն աջակցել է Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին նվիրված ցուցահանդեսին

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏելն (ապրանքանիշը Beeline) աջակցել է Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին նվիրված ցուցահանդեսի անցկացմանը, որը բացվել այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում: 

ԱրմենՏելի աջակցությամբ տպագրվել է «Անկախության ներկապնակը»  պատկերագիրք, որը ներառում է ցուցահանդեսին ներկայացված 62 աշխատանքները:

«Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներն արտացոլում են հեղինակների սերը դեպի հայրենիքը, ցույց են տալիս այն ճանապարհը, որն անցել է հայ ժողովուրդը անկախության հռչակումից հետո», - ցուցահանդեսի մասնակիցներին ուղված խոսքում նշել է ԱրմենՏելի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ցուցահանդեսն կազմակերպիչներն են Արարատյան Հայրապետական թեմը և Աշխարհի հայ նկարիչների միավորումը: Ցուցահանդեսի ավարտից հետո բոլոր աշխատանքները կփոխանցվեն Հայաստանի Ազգային պատկերասրահին: