16:14 | 13.09.11 | Նորություններ | 2940

«ԱրմենՏել»-ն աջակցել է Գարեգին Նժդեհի 125 ամյակին նվիրված ցուցահանդեսին

Երեւան/Մեդիամաքս/.ԱրմենՏել-ը (ապրանքանիշը Beeline) աջակցել է Գարեգին Նժդեհի 125 ամյակին նվիրված ցուցահանդեսի անցկացմանը:

Գեղարվեստական աշխատանքների ցուցահանդեսը, նվիրված հայ քաղաքական գործչի հոբելյանին, բացվել է այսօր «Ակադեմիա» ցուցասրահում` Բաղրամյան 24 հասցեով:

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Աշխարհի հայ նկարիչների միավորման նախագահ Ղազար Միրզոյանը:

ԱրմենՏել-ի աջակցությամբ տպագրվել է պատկերագիրք, որը ներառում է ցուցահանդեսին ներկայացված 50 գործեր:

«Կորպորատիվ-սոցիալական քաղաքականության ծրագրերի շրջանակում մեր ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում երիտասարդներին, մշակույթին, տեխնոլոգիանների զարգացմանն ու կրթական ծրագրերին` միավորելով այն «Beeline հանուն պայծառ ապագայի» կարգախոսի ներքո: Սակայն, երբ մեզ հնարավորություն է ընձեռվում աջակցելու այնպիսի միջոցառումների անցկացմանը, ինչպիսին այսօրվանն է, մենք առանձնահատուկ հպարտություն ենք զգում: Գարեգին Նժդեհի կերպարը` սերունդների համար Հայրենիքին ծառայելու վառ օրինակ է, և համոզված եմ, որ հայ ժողովուրդը միշտ երախտագիտությամբ կհիշի Նժդեհին, կառաջնորդվի նրա պատգամներով, աճող սերունդն  էլ ավելի խորը կընկալ նրա մեծությունը», - նշել է ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: