11:00 | 13.09.11 | Նորություններ | 3889

    ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է «Սմարթ բոնուս» նաեւ Mobile Centre խանութներից սմարթֆոն գնելու դեպքում

    Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացրել է, որ այսուհետ Mobile Centre խանութներից սմարթֆոն գնողները հնարավորություն կունենան մասնակցելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Սմարթ բոնուս» ծրագրին եւ ստանալու բոնուս` սմարթֆոնի գնի 50%-ի չափով:

    Առաջարկը գործում է սմարթֆոնների ավելի քան 20 մոդելի համար:

    «Սմարթ բոնուսի» ակտիվացումից հետո 6 ամսվա ընթացքում, բաժանորդի կողմից նշված հեռախոսահամարից ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին զանգահարելիս եւ SMS հաղորդագրություններ ուղարկելիս, ինչպես նաեւ ինտերնետից օգտվելիս` նախ կօգտագործվի բոնուսային հաշիվը, որից հետո միայն` հիմնական հաշիվը: