10:59 | 13.09.11 | Նորություններ | 3362

ԱրմենՏել-ը հավասարեցնում է սակագները

Երեւան/Մեդիամաքս/.ԱրմենՏել-ն (Beeline ապրանքանիշ) այսօր տեղեկացրել է, որ սեպտեմբերի 9-ից հավասարեցնում է իր բջջային ցանցից դեպի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված այլ ցանցեր կատարվող զանգերի սակագները` դեպի ԱրմենՏել-ի ֆիքսված հեռախոսացանց կատարվող զանգերի սակագնին:

«Տեխնիկական աշխատանքների ընթացքում որոշ սակագնային պլաններում կարող է նկատվել դեպի այլ ֆիքսված ցանցեր կատարվող զանգերի տարիֆիկացման փոփոխության ուշացում: Նման դեպքերում բաժանորդի գրավոր դիմումի հիման վրա ընկերությունը կկատարի համապատասխան ճշգրտումներ բաժանորդային հաշիվներում», - հայտնել են ԱրմենՏել-ում: