14:01 | 26.08.11 | Նորություններ | 3708

«Օգնիր դպրոցիդ» ծրագրով այս տարի կվերանորոգվի 6 դպրոց

Երեւան: Մեդիամաքս: Այս տարի «Օգնիր դպրոցիդ» ծրագրի շնորհիվ կհիմնանորոգվեն Երեւանի թիվ 8, 20, 24, 71, 128, 53 դպրոցները:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

Նրա խոսքերով, «Օգնիր դպրոցիդ» նախագծի շրջանակներում արդեն հավաքագրվել է 632 560 462 դրամ, որն օգտագործվելու է դպրոցների վերանորոգման եւ այլ կարիքները բավարարելու համար:

Ծրագրի շրջանակներում Orange հիմնադրամը թիվ 186 դպրոցին տրամադրել է 4 մլն 600 հազ. դրամ` համակարգիչներ, սարքավորումներ եւ տեխնիկական այլ միջոցներ ձեռք բերելու ու համացանցին միանալու համար: