12:30 | 25.08.11 | Նորություններ | 3858

Beeline-ի կորպորատիվ բաժանորդների համար ներդրվել “Ընդհանուր փակ խումբ” ծառայությունը

Երեւան: Մեդիամաքս:ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարել է կորպորատիվ բաժանորդների համար նոր “Ընդհանուր փակ խումբ” ծառայության մեկնարկի մասին:


Նոր առաջարկը կանխավճարային եւ հետվճարային համակարգի բաժանորդներին թույլ է տալիս միանալ կորպորատիվ սակագնային փաթեթին` միավորելով նրանց  մեկ ընդհանուր փակ խմբի մեջ: Բաժանորդները կարող են միմյանց հետ խոսել հատուկ սակագնով, այդ ամենի հետ մեկտեղ ընտրելով իրենց համար առավել հարմարավետ հաշվարկային համակարգը:

Ծառայությունը հասնելի է նաեւ “Իմ կազմակերպություն” ծրագրի մասնակից ֆիզիկական անձանց: Այն չի պարտավորեցնում իրավաբանական անձին կրելու ֆինանսական պատասխանատվություն` վճարել աշխատակիցների, նրանց ընկերների եւ բարեկամների հաշիվները, ովքեր ծառայության միջոցով միացել են կորպորատիվ սակագնային փաթեթին:

“Ծառայությունների պարզ եւ հասանելի կառավարումը Հայասատանի միասնական օպերատորի առաջնային նպատակներից մեկն է: Նոր առաջարկը կոչված է էլ ավելի պարզեցնելու ընկերության սակագնային փաթեթներին միանալու գործընթացը մեր կորպորատիվ բաժանորդների աշխատակիցների համար: Այն թույլ կտա խուսափել ավելորդ բյուրոկրատիայից եւ խնայել ժամանակը: “Ընդհանուր փակ խումբ” ծառայության ներդրումը թույլ կտա մեր բիզնես-գործընկերներին օպտիմալացնել հեռախոսակապի ծախսերը, իսկ ընկերության աշխատակիցներին` շփվել իրենց ընկերների, հարազատների եւ մտերիմների հետ արտոնյալ սակագնով”, - նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

“Ընդհանուր փակ խումբ” ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է միանալ այն սակագնային փաթեթին, որի համար փակ խմբի ներսում գործում է տարիֆիկացում: Ծառայության տարիֆիկացումն իրականացվում է բաժանորդի սակագնային փաթեթում գործող սակագների համաձայն: