11:32 | 25.08.11 | Նորություններ | 3151

    ADC-ն ձեռք կբերի նոր պահուստային կապուղիներ

    Երեւան: Մեդիամաքս:ADC-ն իրականացնում է նոր պահուստային կապուղիների ձեռք բերման աշխատանքներ, որոնք կավարտվեն 2 շաբաթվա ընթացքում:


    Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին ասվում է բաժանորդներին ուղղված ADC-ի հաղորդագրության մեջ:

    Օգոստոսի 23-ին ժամը 21:15-ին Ախթալա-Հաղպատ ճանապարհահատվածում տեղի էր ունեցել մալուխի վթար, որի հետեւանքով դադարեցվել է ինտերնետ կապի սնուցումը:
    ADC-ի աշխատակիցները վերականգնողական աշխատանքներn ավարտել էին օգոստոսի 24-ին, ժամը 12:20-ին:

    Ընկերությունը հայտնում է, որ կփոխհատուցի ծառայություն չմատուցած ժամանակահատվածի համար: