12:53 | 19.08.11 | Նորություններ | 2459

Արդյո՞ք հոկտեմբերին կհայտնվի Super AMOLED HD դիսփլեյով Google Nexus Prime-ը

Երեւան/Մեդիամաքս/.Կորեական ETNews աղբյուրի տվյալներով, որն իր հերթին տեղեկություն է ստացել էլեկտրոնիկա մատակարարող ընկերությունների աղբյուրներից, Google Nexus Prime գուգլֆոնի հաջորդ  տարբերակը կներկայացվի այս տարվա հոկտեմբերին:


Ինչպես հաղորդում է 3dnews.ru-ն, «նոր գուգլֆոնի» շնորհանդեսը կկայանա ОС Android OS 4.0 (Ice Cream Sandwich) օպերացիոն համակարգի նոր տարբերակի հետ միաժամանակ:

ETNews նույնպես հայտնում է, որ Google Nexus Prime-ի արտադրությունը վստահված է հարավկորեական  Samsung ընկերությանը, ինչի մասին վկայում են «գուգլֆոնը» համալրող մասերի արտադրության մասին վերջինիս տեղադրված պատվերները:

Աղբյուրները հավաստիացնում են, որ սմարթֆոնի սենսորային դիսփլեի անկյունագիծը հավասար է 4,5”-ի,  բանաձեւը`1280х720 փիքսել եւ այն պատրաստված է Super AMOLED HD տեխնոլոգիայով: Նույնպես հայտնում են, որ Google Nexus Prime-ը ունի ներմիջուկային պրոցեսոր 1,5 GHz հաճախականությամբ: Շատ հավանական է, որ խոսքը գնում է TI OMAP 4460 երկմիջուկային չիպի մասին: