17:32 | 18.08.11 | Նորություններ | 3835

    Orange-ն առաջարկում է սմարթֆոններ անհավատալի ցածր գնով

    Երեւան/Մեդիամաքս/.Orange Armenia-ն այսօր հայտարարել է իր ինտերնետային խանութում հատուկ առաջարկի մասին, որի շրջանակներում մինչեւ օգոստոսի 31-ը բաժանորդները կարող են մի շարք սմարթֆոնների ձեռք բերել անհավատալի ցածր գներով:


    Այսպես, մինչեւ օգոստոսի 31-ը eshop.orangearmenia.am կայքում iPhone 3G 8GB մոդելը կարելի է ձեռք բերել ընդամենը 150 000 դրամով: Բոլորովին վերջերս մեկնարկած HTC Sensation մոդելը կարելի է առցանց ձեռք բերել ընդամենը 260 000 դրամով, իսկ Samsung C6712 Duos-ը` 65 000 դրամով:

    Ինտերնետային խանութում գնումներ կարելի է կատարել ARCA համակարգով աշխատող բանկային քարտերով, իսկ Երեւանի բնակիչները հնարավորություն կունենան վճարումը կատարել նաեւ կանխիկ: Առաքումը կիրականացվի Երեւանում` 24, իսկ Հայաստանի մարզերում` 72 ժամվա ընթացքում:

    Ինտերնետ խանութից գնված ապրանքների համար հետվաճառքային եւ երաշխիքային սպասարկման պայմանները նույնն են, իսկ առաքման վճարը կախված կլինի առաքման հասցեից. Երեւանում` 500, իսկ մարզերում` 1500-ից 2500 դրամ:

    Առաջարկում ընդգրկված բոլոր սմարթֆոնները կարելի է գտնել ստորեւ.

    Մոդել             գինն ինտերնետային խանութում (դրամ)

    iPhone 3G 8GB                    150,000

    Samsung S5250 La Fleur     62,000.00

    Samsung C6712 Duos         65,000.00

    HTC Desire S                      207,000.00

    HTC Sensation                   260,000.00

    Samsung S5570                 86,000.00