17:21 | 17.08.11 | Նորություններ | 2469

“ԱրմենՏել” ընկերությունը (Beeline ապրանքանիշ) այսօր հայտարարել է “Hi-Line+նեթբուկ” ակցիայի մեկնարկի մասին:

Երեւան/Մեդիամաքս/.“ԱրմենՏել” ընկերությունը (Beeline ապրանքանիշ) այսօր հայտարարել է “Hi-Line+նեթբուկ” ակցիայի մեկնարկի մասին:


Ակցիայի շրջանակում Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում “Մեգա 2048” կամ “Մեգա 3072” սակագնային փաթեթներից մեկին միանալու և 24 ամիսների ընթացքում պայմանագիրը չխզելու դեպքում բաժանորդին տրամադրվում է նեթբուկ` օգտագործման համար: Նոր առաջարկից կարող են օգտվել Hi-Line ծառայության ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդները: Նոր բաժանորդներին մոդեմը և միացումը տրամադրվում է անվճար:

“Հաշվի առնելով այն, որ սկսվում է նոր ուսումնական տարին Հայաստանի կապի ինտեգրված օպերատորն ընդառաջում է մեր հաճախորդների բազմաթիվ արձագանքներին, և այս քայլով ժամանակակից համակարգչային տեխնոլոգիանները հասանելի է դարձնում բոլորին` նպաստելով հերթական անգամ ինտերնետի տարածմանը Հայաստանում”, - նշել է “ԱրմենՏել” ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

“Hi-Line+նեթբուկ” ակցիայի շրջանակում Hi-Line ծառայության մատուցման պայմանագիրը կնքելուց հետո առաջին 12 ամիսների ընթացքում այն խզելու դեպքում բաժանորդը պարտավորվում է վերադարձնել նեթբուքը և վճարել պայմանագիրը կնքելու պահին նեթբուքի իրացման գնի 50%-ը: Պայմանգիրը 2-րդ տարվա ընթացքում  խզելու դեպքում բաժանորդը պարտավորվում է վերադարձնել նեթբուքը և վճարել պայմանագիրը կնքելու պահին նեթբուքի իրացման գնի 25%-ը: Պայմանագիրը խզելուց հետո նեթբուքը չվերադարձնելու դեպքում բաժանորդը պարտավորվում է վճարել պայմանագիրը կնքելու պահին նեթբուքի իրացման գնի ամբողջ գումարը: “Hi-Line+նեթբուկ” ակցիայի շրջանակում չի գործում առաջին ամիսն անվճար ծառայությունը:

Այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ www.beeline.am  կայքում: