14:08 | 17.08.11 | Նորություններ | 2236

Microsoft-ը պատմել է, թե ինչպիսին կլինի Windows 8-ը

Երեւան/Մեդիամաքս/.Microsoft-իստորաբաժանման ղեկավար Սթիվեն Սինոֆսկին պատմել է, թե ինչպիսի նպատակներ են հետապնդում Windows 8-ի ստեղծողները եւ ինչ կարող են օգագործողները ակնկալել նոր պլատֆորմից, որի գործարկումը ակնալվում է 2012 թվականին:  


«Windows 8-ը կփոխի Windows-ի մասին պատկերացումները»,- ինչպես հաղորդում է cnews.ru-ն, նման բառերով է սկսվում Microsoft-ի բլոգում այն գրառումը, որը Սթիվեն Սինոֆսկին հղել է ծրագրային ապահովման ստեղծողներին:

Ինչպես հաղորդել է Սինոֆսկին, Microsoft-ը փորձում է այնպես անել, որպեսզի նոր պլատֆորմը 100%-ով աջակցի Windows 7-ի ողջ ծրագրային եւ սարքավորումային ապահովումներին:

Հիշեցնենք, որ Windows 8-ում առաջին անգամ կլինի ARM-ճարտարագիտությամբ պրոցեսորների աջակցությունը, որը տեղադրված է աշխարհի գրեթե բոլոր սմարթֆոնների, ինչպես նաեւ պլանշետային համակարգիչների վրա`սկսած Apple iPad-ից մինչեւ BlackBerry PlayBook: Կիսահաղորդիչների առաջատար արտադրողներն արդեն հայտարարել են տվյալ ուղղությամբ Microsoft-ի հետ համագործակցության մասին:  

Թոփ-մենեջերը հայտնել է, որ Microsoft-ը մտադիր է սովորել իր սխալների վրա, մասնավորապես, պլատֆորմի ստեղծումն ավելի բաց դարձնել, ավելի սերտ համագործակցել ծրագրավորողների հետ եւ ավելի ուշադիր լսել նրանց կարծիքը: Սինոֆսկին կոչ է արել բոլոր ցանկացողներին իրենց կարծիքները հայտնել, հավելելով, որ համակարգի առաջին փորձնական թողարկումները հասանելի կլինեն առաջիկա ամիսներին: Windows 8-ի բետա-տարբերակը կթողարկվի 2011 թվականի սեպտեմբերին: