15:58 | 25.07.11 | Նորություններ | 4444

“Առցանց տեսախցիկներ Երեւանում” ՎիվաՍել-ՄՏՍ-ից

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է նոր` “Առցանց տեսախցիկներ Երեւանում” ծառայությունը, որի միջոցով կարելի է հեռախոսի էկրանից տարբեր վայրերում տեղադրված առցանց տեսախցիկների միջոցով հետեւել մայրաքաղաքի իրադարձություններին:

Ծառայությունից օգտվելու համար պետք է ՎիվաՍել-ՄՏՍ-ի wap պորտալից (wap.mts.am) մուտք գործել “Առցանց տեսախցիկներ Երեւանում” բաժինը եւ ընտրել տեսախցիկի հղումը:

Օգտագործած յուրաքանչյուր ՄԲ-ի արժեքը 300 դրամ է (ներառյալ ԱԱՀ): Սակագինը գործում է “Առցանց տեսախցիկներ Երեւանում” բաժնում տեսախցիկի հղմանը սեղմելու պահից սկսած: