16:09 | 22.07.11 | Նորություններ | 2146

Google+-ի մասնակիցների թիվը շարունակում է աճել

Երեւան/Մեդիամաքս/. Վիճակագրագետ Փոլ Ալենի հավաքած տվյալների համաձայն, Google+ սոցցանցն արդեն ավելի քան 18 մլն օգտատեր ունի:

Ինչպես գրում է 3dnews.ru-ն, հաշվարկելով օգտագործողների թիվն ըստ պատահական ազգանունների, Փոլ Ալենը մատնանշում է այն փաստը, որ անցյալ շաբաթվա ընթացքում ընդամենը երկու օրվա մեջ սոցցանցում 4 մլն օգտատեր է գրանցվել: 

Չնայած Google+-ի նոր բարձունքների, ներկայումս սկսվել է սկզբնական աճի որոշակի դանդաղեցում նկատվել: Իր հետազոտության մեջ Ալենը հայտնաբերել է, որ սոցիալական ցանցի անդամների քանակի աճը 4,47% աճի պայմաններում երկուշաբթիի ընթացքում կազմել է ընդամենը 763 հազար մարդ, որն ամենացածր ցուցանիշն է հուլիսի 6-ից Google ընկերության կողմից կայքի բացման ժամանակվանից: 

Որոշակի դանդաղեցում կարող էր տեղի ունենալ այն պատճառով, որ Google-ը դեռեւս ոչ մի կերպ Google+-ն առաջ չի տանում իր ալիքների կամ ծառայությունների ներքո: Երբ մարքեթինգային գործողությունները կսկսվեն` շարունակական ժամանակի ընթացքում ամեն օր միլիոնավոր մարդիկ կգրանցվեն, ենթադրում է Փոլ Ալենը: