13:49 | 22.07.11 | Նորություններ | 2994

Orange-ը իր կանխավճարային բաժանորդներին առաջարկում է ստանալ անվերջ խոսելաժամանակ մինչեւ ամառվա վերջը

Երեւան/Մեդիամաքս/. Orange-ի “Իմ ընկերները”, “Իմ երկիրը”, “Իմ համարները” եւ “Իմ ժամանակը” կանխավճարային սակագնային պլանների բաժանորդները, վճարելով շաբաթական 500 դրամ, մինչեւ ամառվա վերջ կստանան ցանցի ներսում անվերջ խոսելաժամանակ:

Ինչպես այսօր տեղեկացրեց Օրանժ Արմենիա-ի մարքեթինգի գծով տնօրեն Արամ Մկրտչյանը, առաջարկից օգտվելու համար վերոհիշյալ սակագնային պլանների բաժանորդները, պետք է հավաքեն *129# հրահանգը, ինչը կգանձի իրենց ընթացիկ հաշվից 500 դրամ եւ փոխարենը առաջիկա 7 օրերի համար կտրամադրի ցանցի ներսում մինչեւ 5000 րոպե կամ ավելի քան 83 ժամ խոսելաժամանակ:

«Մենք ցանկանում ենք, որ մեր բաժանորդներն առավելագույնս օգտվեն ամառային հանգստից եւ չմտածեն րոպեների կամ ծախսերի մասին», - ասել է ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: