17:26 | 21.07.11 | Նորություններ | 1566

Facebook-ը վիդեոմեկնաբանությունների հնարավորություն է գործարկել

Երեւան/Մեդիամաքս/. Facebook-ը թարմացրել է մեկնաբանությունների ծառայությունը, գրում է այսօր Lenta.ru-ն` վկայակոչելով The Next Web-ը:

Երբ Facebook-ի օգտատերը մեկնաբանում է որեւէ նկար, տեսանյութ կամ պոստ իր ընկերոջ էջում եւ վկայակոչում է այս կամ այն վեբ-կայքը, ապա իր մեկնաբանությունն այդ էջի էսքիզով կուղեկցվի: 

Եթե վկայակոչումն արվում է վիդեոհոսթինգի նկարին կամ տեսանյութին, ապա նրանք եւս կերեւան մեկնաբանության տեքստում: Ցանկության դեպքում վեբ-կայքի էսքիզը, նկարը կամ տեսանյութը կարելի է ջնջել մեկնաբանությունների տեքստից`Remove Preview հղումը սեղմելով:

Այլ կայքերում, որոնք Facebook-ի մեկնաբանությունների փլագիններն են օգտագործում, այդ ֆունկցիան չի աշխատի: Ավելի վաղ հղումների էսքիզների վերափոխումը հնարավոր էր միայն  Facebook-ի պատի պոստերի համար: